Կարևոր իրադարձություններ

Օբաման Լիբիա ներխուժումն անվանել է իր ամենավատ սխալը

10 Ապրիլ, 2016 23:52
Օբաման Լիբիա ներխուժումն անվանել է իր ամենավատ սխալը

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ 2011 թվականին Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆիի տապալման գործողության հետևանքների հստակ պլանավորման բացակայությունը հավանաբար եղել է իր նախագահության ամենամեծ սխալը։

Հեռուստահարցազրույցի ընթացքում պատասխանելով կարճ հարցերի շարքերին՝ ԱՄՆ նախագահը Լիբիայում միջամտությունից հետո հաջորդ օրվա պլանի ձախողումը որակել է իր թերևս ամենածանր սխալ։

Օբաման ընդգծել է, որ այդ պահին դա համարել է ճիշտ քայլ։

 

Լրահոս

Դիտել ավելին