Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, թե ինչ սպասելիքներ ունի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի դեմ պատասխան խաղից:
«Երեքշաբթի մեզ հիանալի երեկո է սպասվում: Մեր երկրպագուների աջակցության ներքո հանդիպման առաջին իսկ րոպեից բոլոր խաղացողները կցուցադրեն լավագույն ֆուտբոլը:
Մենք կխուսփենք անհաջողությունից և կշարունակենք ելույթը Չեմպիոնների լիգայում: Առա՛ջ, Մադրիդ: Պետք է լավ ֆուտբոլ ցուցադրենք»,- Real Madrid TV-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Վոլֆսբուրգ» հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին Մադրիդում: