Կարևոր իրադարձություններ

Օրական 2 ճաշի գդալ և ցտեսություն կասեք որովայնի ճարպերին

10 Ապրիլ, 2016 22:27
Օրական 2 ճաշի գդալ և ցտեսություն կասեք որովայնի ճարպերին

Այս բնական օշարակն օգնում է այրել որովայնի հատվածի ճարպերը և մարմնից հեռացնում է ավելորդ ջուրը։

Ավելին, օշարակի բաղադրիչներն օգնում են բարելավել տեսողությունը, լսողությունը և հիշողությունը։ Բաղադրատոմսի հիմնական բաղադրիչը ծովաբողկն է, որը հարուստ է վիտամին C-ով, կալիումով, վիտամին B1, B2 և B6-ով, մագնեզիումով և ֆոսֆորով։

Բաղադրատոմսի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

• Մոտ 150գրամ թարմ ծովաբողկ

• 4 կիտրոն

• 3 ճաշի գդալ մեղր

• 2 թեյի գդալ դարչին

• 20սմ կոճապղպեղի արմատ։

Ծովաբողկն ու կոճապղպեղը բլենդերով լավ հարել, ավելացնել կիտրոնի հյութը և միասին հարել ևս 3 րոպե։ Այնուհետ ավելացնել մեղրն ու դարչինը և շարունակել հարել՝ մինչև ստացվի համասեռ խառնուրդ։

Օշարակը լցնել ապակե տարայի մեջ և պահել սառնարանում։ Ուտել այս օշարակից օրական 2 անգամ՝ 1 ճաշի գդալ, ամեն ուտելուց առաջ։ Օշարակն օգտագործել 3 շաբաթ, այնուհետ մի քանի օր դադար տալ և անհրաժեշտության դեպքում կրկնել։ 

 

Լրահոս

Դիտել ավելին