Կարևոր իրադարձություններ

Բաշ Քարվենդի մոտ հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին

10 Ապրիլ, 2016 22:15
Բաշ Քարվենդի մոտ հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին

Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում զոհվածների մարմինների փոխանակման ընթացքում հայկական կողմին փոխանցվել է 18 զոհված զինծառայողի մարմին: «Արմենպրես»­-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արդեն հայտարարել է, որ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել զոհվածների մարմինների փոխանակում: Մեզ փոխանցվել է 18 զինծառայողի մարմին, մեկ հոգու ճակատագիր շարունակում է անհայտ մնալ»,-­ ասել է Բաբայանը:

ԼՂՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որ ապրիլի 10-­ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք
բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին