Կարևոր իրադարձություններ

Իտալիան Եգիպտոսից հետ է կանչել իր դեսպանին

10 Ապրիլ, 2016 21:54
Իտալիան Եգիպտոսից հետ է կանչել իր դեսպանին

Իտալիան Եգիպտոսից հետ է կանչել իր դեսպանին՝ որպես բողոքի նշան այն բանի համար, որ Եգիպտոսի իշխանությունները բավարար չափով չեն համագործակցում Կահիրեում սպանված իտալացի ուսանողի գործով, հայտնում է Associated Press-ը հղում անելով եգիպտական պետական MENA լրատվական գործակալությանը: 

Իտալացի ուսանողի դին հայտնաբերվել էր Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարակին տապալած բողոքի ցույցերի 5-րդ տարեդարձից 9 օր հետո:

Այդ օրերն նույնպես բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, և ուսանողի մարմինը հայտնաբերվել է խոշտանգման հետքերով:

 

Լրահոս

Դիտել ավելին