Կարևոր իրադարձություններ

Բազում նորեկներ կունենանք, անկախ նրանից՝ կլինենք ՉԼ-ում, թե ոչ. Վան Գալ

10 Ապրիլ, 2016 21:31
Բազում նորեկներ կունենանք, անկախ նրանից՝ կլինենք ՉԼ-ում, թե ոչ. Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի կարծիքով` բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ «Յունայթեդ» կտեղափոխվեն, անկախ նրանից, կխաղա թիմը Չեմպիոնների լիգայում, թե ոչ:

«Չեմպիոնների լիգայում խաղալը շատ կարևոր է ֆուտբոլիստների համար: Բայց ես կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մեծագույն ակումբ է, որտեղ ցանկանում են հանդես գալ լավագույն ֆուտբոլիստները:

Ցանկանում եմ մեկ անգամ ևս նշել, որ «Յունայթեդ»-ը մեծ ակումբ է, և մեր աշխատավարձերն այնքան բարձր են, որ բազում նորեկներ կունենանք, անկախ նրանից՝ կլինենք Չեմպիոնների Լիգայում, թե ոչ»,- The Telegraph-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին