Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Աբդել բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը կիրակի հայտարարել է համաարաբական հակաահաբեկչական ուժերի ստեղծման մասին։
Թագավորն այդ հայտարաությունն արել է Կահիրեում Եգիպտոսի խորհրդարանի առջև ունեցած ելույթի ժամանակ, ուր սաուդցի միապետը գտնվում է պաշտոնական այցով։
Ալ Սաուդի խոսքով՝ Սաուդյան Արաբիան գիտակցում է դիրքերի միավորման անհրաժեշտությունը՝ այդ երևույթի գործնական լուծման փնտրտուքի համար։ Նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարվել էր իսլամական ռազմական դաշինքի մասին։