Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    514
    522

  • EUR

    611
    623

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Մաշկի քաղցկեղի դեմ երկու նոր դեղամիջոց հավասար արդյունավետություն են դրսեւորել

10 Ապրիլ, 2016 21:10
Մաշկի քաղցկեղի դեմ երկու նոր դեղամիջոց հավասար արդյունավետություն են դրսեւորել

Երկու համեմատաբար նոր դեղամիջոց հավասար արդյունավետություն են դրսեւորել հիմնային-բջջային կարցինոմայի դեմ` մաշկի քաղցկեղի տարածված տարատեսակի: Այդ մասին հայտնում են Mayo Clinic-ի եւ Translational Genomics Research Institute-ի գիտնականները: Երկու դեղամիջոցն էլ (Vismodegib и Sonidegib) ազդում են պրոտեինի վրա, որը հայտնի է որպես Smoothened (SMO) եւ մասնակցում է քաղցկեղային բջջի ներսից դեպի դուրս ազդանշանների փոխանցմանը: Երկու դեղամիջոցն էլ արդեն հավանության են արժանացել ամերիկյան Food and Drug Administration-ի կողմից հիմնային-բջջային կարցինոմայի բուժման մեջ օգտագործվելու համար: Cell ամսագրի հոդվածում Translational Genomics Research Institute-ի պրոֆեսոր բժիշկ Դանիալ Ֆոն Հոֆֆը եւ Ալեքսանդր Սեկուլիչը Mayo Clinic-ից բացատրել են, թե SMO սպիտակուցի ազդանշաններն ինչպես են հանգեցնում քաղցկեղի ակտիվացման եւ երկու դեղամիջոցն ինչպես են ազդում օգտագործման դեպքում: Հետազոտությունները ցույց են տվել, որ Vismodegib դեղամիջոցը, որը դեռեւս 2012-ին հավանության է արժանացել ամերիկյան Food and Drug Administration-ի կողմից, կրճատում է հիմնային-բջջային կարցինոմայի չափերը. առաջնային ուռուցքները հիվանդների 43 տոկոսի մոտ նվազել են, իսկ մետաստազայինները` հիվանդների 30 տոկոսի մոտ: 2015-ին անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ Sonidegib դեղամիջոցը հիվանդների 44 տոկոսի մոտ նվազեցնում է տեղային ուռուցքները, իսկ մետաստազների վրա կիրառվելու համար հավանության չի արժանացել: Հիմնային բջջային կարցինոման աշխարհում մաշկի քաղցկեղի ամենատարածված տարատեսակներից է: Mayo Clinic-ի տվյալներով, ամեն տարի այդ քաղցկեղի 2.8 մլն նոր դեպք են ախտորոշում:

Լրահոս

Դիտել ավելին