Կարևոր իրադարձություններ

Շուշան Երիցյանը վերաբացում Է Check in Friends ակումբը

10 Ապրիլ, 2016 21:08
Շուշան Երիցյանը վերաբացում Է Check in Friends ակումբը

Մոտ մեկ տարուց ավել Պուշկին 49 հասցեում գործում է շատերի համար արդեն սիրված դարձած Check in Friends ակումբը: Հայտնի մոդել, հաղորդավարուհի եւ դերասանուհի Շուշան Երիցյանը վերաբացեց ակումբը` ներկայացնելով այն նոր ֆորմատով: Check in Friends-ն այսօրվա երեւանյան ակումբների շարքում իսկապես տարբերվում է իր հարմարավետությամբ եւ բազմաֆունկցիոնալությամբ: Այսօր արդեն վերաբացված ակումբում կարող եք մաֆիա խաղալ հատուկ նախատեսված սրահում, վայելել ներսի հատվածում գտնվող սրահի ակումբային մթնոլորտը, ջերմ զրուցել ձեր ընկերների, մտերիմների հետ ակումբի հարմարավետ, տնական մթնոլորտ փոխանցող սրահում:

Լիովին թարմացվել է ակումբի մենյուն, այսուհետ այստեղ կարող եք վայելել նաեւ Wasabi-ի սուշիները: Ակումբում հասանելի կլինեն նաեւ Famous Kalian-ի նարգիլեները:

Շաբաթը մի քանի անգամ Check in Friends ակումբում կկազմակերպվեն թեմատիկ երեկոներ, տեղի կունենան համերգներ, կենդանի երաժշտություն, տարբեր միջոցառումներ:

Ուզում եմ անպայման նշել, որ սա քաղաքի եզակի ակումբներից է, որ աշխատում է նաեւ կեսգիշերից հետո: Ի դեպ, ակումբը բաց է նաեւ ցերեկային ժամերին, այստեղ կարող եք վայելել լանչի համար նախատեսված ինքնատիպ մենյու:

Ի դեպ, շատ շուտով ակումբում կսկսվեն նոր հաղորդաշարի նկարահանումնեը, որի շրջանակներում հյուրընկալվող հայտնի մարդկանց հարցեր կկարողանան հղել նաեւ ակումբի այցելուները: Առաջիկայում ներկայացվող բոլոր նորություններին առաջարկում եմ ծանոթանալ ակումբի պաշտոնական ֆեյբուքյան էջում, իսկ ստորեւ առաջարկում եմ դիտել Check in Friends-ի բացման լուսանկարները:

 

Պուշկին 49

077-68 51 31

 

Լրահոս

Դիտել ավելին