Իտալական «Միլան»-ի 16-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման այսօր կարող է իր նորամուտը նշել հիմնական թիմի կազմում «Սասոուլո»-ի հետ հանդիպմանը:
«La Gazzetta dello Sport»-ը գրում է, որ «ռոսոներիներ»-ի գլխավոր մարզիչը պատրաստ է պահեստայինների նստարանին թողնել թիմի դարպասապահ Դիեգո Լոպեսին՝ հնարավորություն տալով երիտասարդ դարպասապահին:
Դոնարուման «Միլան»-ի կազմում հանդես է եկել «Ռեալ»-ի հետ ընկերական հանդիպմանը, որը տեղի է ունեցել անցյալ ամռանը: Նրան հաջողվել է ետ մղել Կրոսի իրացրած 11-մետրանոցը: