Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    407
    421

  • RUB

    4,63
    4,93

Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ինձ օտար չէ. Եվգենի Տինյանսկի

10 Ապրիլ, 2016 20:56
Հայաստանն ինձ օտար չէ. Եվգենի Տինյանսկի


Geoclub.info պորտալում տպագրված հոդվածում ռուս հրապարակախոս, քաղաքական գործիչ Եվգենի Տինյանսկին անդրադարձել է հայ-ադրբեջանական վերջին բախումներին և իր զորակցությունը հայտնել հայ ժողովրդին՝ նշելով որ Արցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ արժանի է միջազգային ճանաչման:

«Հայաստանն ինձ օտար չէ: Ես երկու տարի աշխատել եմ հայերի հետ: Դոնբասում առաջին զոհը հայ էր` Ռուբեն Ավանեսյան: Ես նրան ճանաչում էի 9 տարի: Նույնիսկ մի քիչ հայերեն եմ խոսում», հոդվածում գրել է հրապարակախոսը:

Եվգենի Տինյանսկին նշել է, որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե ով ով է միջազգային արենայում և ավելացրել, որ Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են հավատարիմ մնալ իրենց համար անցանկալիների ոչնչացման քաղաքականությանը, իսկ Հայաստանը և Արցախը կանգնած են տարածաշրջանում թուրքական արշավանքների դեմ:

«Մենք բոլորս Արցախի կռվողներից պետք է օրինակ վերցնենք: Ես մեր հայ ընկերներին ցանկանում եմ երկու հայկական պետականությունների միավորում», նշել է քաղաքական գործիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին