Կարևոր իրադարձություններ

«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ»-ը սահմաններում են ու զինվորի կողքին

10 Ապրիլ, 2016 20:55
«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ»-ը սահմաններում են ու զինվորի կողքին

«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որով հավաստել է, թե վետերանները սահմաններում են ու զինվորի կողքին։

Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է. «Արցախի մարտընկերների հետ պաշտպանած ու ազատագրած ԼՂՀ հյուսիսային ու հարավային սահմաններում ապրիլի լույս 2-ի գիշերը թշնամու ձեռնարկած աննախադեպ հարձակման մասին տեղեկանալուն պես, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպությունը, պատերազմի ճանապարհներով անցած իր մարտիկների անունից դիմելով ՀՀ պաշտպանության նախարարությանը, մեկնել է առաջնագծի հարավարևելյան հատված, որտեղ ժամկետային, պայմանագրային զինծառայողներից ու կամավորագ իրներից կազմված ստորաբաժանումների հետ համատեղ իրականացնում է հրամանատարությունից ստացած առաջադրանքներ ու օպերատիվ իրավիճակից բխող հանձնարարություններ: Միաժամանակ, զինվորական տարբեր մասնագիտությունների արհեստավարժ, փորձառություն ունեցող կամավորագիրները հրամանատարության որոշմամբ կցվել են համապատասխան ստորաբաժանումներին և դիրքապահ մարտիկների հետ միասին պատվով կատարում են իրենց առջև դրված խնդիրները: «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպությունը, համախմբելով նախկին կամավորականներին ու նրանց ճանապարհն ընտրած երիտ ասարդներին, հավաստիացնում է, որ ունկնդիրն ու կատարողը լինելով այս նորօրյա վերազարթոնքի հրամայականի, ունի անհրաժեշտ մարդկային ռեսուրսներ` անկախ ռազմական ու քաղաքական իրավիճակի զարգացումներից, աննահանջ կանգնելու իր նվաճած սահմաններում և դրանք պաշտպանող Հայ զինվորի կողքին»:

 

Լրահոս

Դիտել ավելին