Կարևոր իրադարձություններ

Թուրքիան Գերմանիայից պահանջել է քրեական գործ հարուցել Էրդողանի մասին վիրավորական բանաստեղծության համար

10 Ապրիլ, 2016 20:37
Թուրքիան Գերմանիայից պահանջել է քրեական գործ հարուցել Էրդողանի մասին վիրավորական բանաստեղծության համար

Tagesspiegel-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը Գերմանիայի ԱԳՆ-ից պահանջել է քրեական գործ սկսել հաղորդավար Յան Բեմերմանի նկատմամբ, որը Էրդողանի մասին վիրավորական բանաստեղծություն է կարդացել։

ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով՝ Գերմանիան պլանավորում է մանրակրկիտ ու կարճ ժամանակում հետազոտել պահանջների բովանդակությունն ու հստակեցնել հետագա գործողությունները։

Հաղորդման ժամանակ հաղորդավարը հայտարարել է, որ Գերմանիայում սատիրան թույլատրված է սահմանադրությամբ, ինչից հետո վիրավորական բանաստեղծություն է կարդացել Թուրքիայի նախագահի վերաբերյալ։

Ավելի վաղ Գերմանիայի Մայնց քաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել Յան Բեմերմանի հանդեպ՝ Թուրքիայի նախագահի վերաբերյալ վիրավորական բանաստեղծություն կարդալու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին