Կարևոր իրադարձություններ

ՀՀ դեսպանն իսկապես այցելել է Իսրայելի ԱԳՆ

10 Ապրիլ, 2016 20:13
ՀՀ դեսպանն իսկապես այցելել է Իսրայելի ԱԳՆ

 

Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը (նստավայրը՝ Կահիրե) այս շաբաթ իսկապես այցելել է Երուսաղեմ եւ հանդիպումներ ունեցել այդ երկրի ԱԳՆ-ում։

Այս տեղեկությունը Մեդիամաքս-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։


«Հայաստանի դեսպանն ամիսը առնվազն մեկ անգամ այցելում է Իսրայել եւ մի շարք հանդիպումներ ունենում այդ երկրի արտաքին գործերի նախարարությունում։ Այնպես որ որեւէ արտառոց բան այդ այցում չկա»,- ասել է Բալայանը։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին