Կարևոր իրադարձություններ

Շնորհակալ եմ Նեյմարին, բայց ես երջանիկ եմ «Յուվենտուս»-ում. Պոլ Պոգբա

10 Ապրիլ, 2016 20:03
Շնորհակալ եմ Նեյմարին, բայց ես երջանիկ եմ «Յուվենտուս»-ում. Պոլ Պոգբա

Թուրինի «Յուվենտուս»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան արձագանքել է «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի խոսքերին, ով հայտարարել էր, որ կցանկանար նրա հետ նույն թիմում խաղալ:

«Հիանալի է, որ Նեյմարի կարգի ֆուտբոլիստները բարձր են գնահատում տաղանդս: Յուրաքանչյուրն է ցանկանում խաղալ չեմպիոնների հետ: Բայց ես երջանիկ եմ «Յուվենտուս»-ում և կենտրոնացած եմ սկուդետտոն նվաճելու ուղղությամբ:

Որևէ ակումբի հետ բանակցություններ չեմ վարում: Մտածում եմ միայն Իտալիայի առաջնությունում հաղթանակ տանելու մասին»,- La Gazzetta dello Sport-ը մեջբերում է Պոգբայի խոսքերը:

Հիշեցնենք, որ 23-ամյա Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ»-ից «Յուվենտուս» է տեղափոխվել 2012 թվականին: Ֆրանսիացի ֆուտբոլիստը 172 հանդիպում է անցկացրել իտալական ակումբի կազմում և 33 գոլի հեղինակ դարձել:

 

Լրահոս

Դիտել ավելին