Կարևոր իրադարձություններ

Ուղիղ միացում. «Լռության երթ»

10 Ապրիլ, 2016 19:09
Ուղիղ միացում. «Լռության երթ»

Նախաձեռնությունը պատկանում է մի խումբ ՀՀ քաղաքացիների, որոնք այս կապակցությամբ հանրային միջոցառման էջ են բացել ֆեյսբուքում:

«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվեց: Հակառակորդի կողմից սանձազերծված մարտերում ունենք զոհվածներ, վիրավորներ եւ անհետ կորածներ։ Ցանկությունը մեծ է ներկա լինել զոհված զինվորների վերջին հրաժեշտին ու խոնարհվել նրանց ընտանիքի առջեւ, սակայն հերոսաբար զոհված տղաները Հայաստանի տարբեր մարզերից են։ Ուստի, որպեսզի կարողանանք հարգանքի տուրք մատուցել բոլոր զոհվածներին, մենք՝ մի խումբ քաղաքացիներով, ցանկանում ենք ապրիլի 10-ին՝ ժամը 19:00-ին, Լռության երթ անցկացնել ի հիշատակ նահատակների»,- ասված է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:

Լռության երթը կմեկնարկի Երեւանի Շահումյանի անվան հրապարակից դեպի Եռաբլուր, որտեղ կիրականացվի խորհրդանշական մոմավառություն։

 

Լրահոս

Դիտել ավելին