Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    517,5
    523,5

  • EUR

    616,5
    628,5

  • RUB

    6,78
    7,02

Կարևոր իրադարձություններ

Անհայտ կորած զինծառայողները (լուսանկարներ)

10 Ապրիլ, 2016 18:48
Անհայտ կորած զինծառայողները (լուսանկարներ)

Ներկայացնում ենք անհայտ կորած զինվորներից մի քանիսի  մասին սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները.

1

«Էս հրեշտակի դեմքով հերոս զինվորս է, Ադամս է, քրոջս որդին, որն արդեն 7 օր է անհայտ կորած է իր մարտական ընկերների հետ…: Հիմա նայեք էս զինվորի աչքերի մեջ ու ասեք` սա նմա՞ն ա մի մարդու, ում կարա պոռնիկ թուրքը գերի վերցնի: Ես վստահ եմ, որ ոչ….Չեմ դադարելու մի վայրկյան հավատալ ,որ հետ ա գալու էս զինվորը իրա ընկերների հետ…Սրանց նման տղերքն անմահ են, հասկանո՞ւմ եք»,- սոցիալական ցանցի իր էջում գրել է Սերգեյ Հակոբյանը։

Ադամը դեռևս մեկ տարի ուներ, որպեսզի զորացրվեր, նա ծառայում էր Մարտակերտում:արման

20-ամյա զինծառայող Արման Անդրեասյանի ընտանիքի անդամներեը եւս տեղեկություն չունեն նրա մասին։

Արմանի եղբոր կինը՝ Թեհմինե Այվազյանը տեղեկացրել է, որ զինվորի հետ վերջին անգամ խոսել են մարտի 30-ին:

Արմանն ընտանիքի հինգ տղաներից փոքրն է։

 

Կոտայքի մարզի Բջնի գյուղից բանակ զորակոչված 18-ամյա Կարեն Ներսիսյանի ընտանիքը արդեն ութ օր է` որդուց լուր չունի։ 8 ամիս առաջ Լեռնային Ղարաբաղ զորակոչված Կարենը շփման գծում քառօրյա թեժ բախումների առաջին օրը դիրքերում է եղել, ապրիլի 2-ին ընտանիքը փորձել է կապ հաստատել նրա հետ, բայց ապարդյուն։

տիգրան

Ընտանիքի անդամներն արդեն 9 օր է՝ լուր չունեն զինծառայող Տիգրան Բերաչկյանի մասին։

azat

Անհետ կորած զինվորների շարքում է նաև 20-ամյա Ազատ Սիմոնյանն, ով ծառայում է ԼՂՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Վերջին անգամ Ազատի հետ հարազատները խոսել են ապրիլի 1-ի երեկոյան, որից հետո նրանից որևէ տեղեկություն չունեն: Ազատը Կոտայքի մարզի Կամարիս գյուղից է

Լրահոս

Դիտել ավելին