Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանում հրդեհի հետևանքով 110 մարդ է մահացել

10 Ապրիլ, 2016 18:35
Հնդկաստանում հրդեհի հետևանքով 110 մարդ է մահացել

Այսօր, Հնդկաստանի տեղական ժամանակով ժամը 03:30-ին հրդեհ է բռնկվել երկրի հարավ-արևմտյան Կերալա նահանգում՝ տաճարում տեղի ունեցող կրոնական փառատոնի ժամանակ, որի հետրանքով արդեն 110 մարդ մահացել է, 350-ը՝ վիրավոր է: Շատ վիրավորներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, ըստ ria.ru-ի, հայտնում է IANS գործակալությունը:

    Ինչպես նշվում է հրապարակման մեջ, հրդեհը բռնկվել է այն ժամանակ, երբ փառատոնն ուղեկցող հրավառության ժամանակ կրակն ընկել է պահեստի տանիքին, որտեղ պահպանվել են պայթուցիկներ: Դա առաջացրել է պայթյուն, որն էլ դարձել է այդ ու հարակից մի քանի  շինությունների  փլուզման պարճառ:

  Ենթադրաբար, տեղական իշխանությունները չեն թույլատրել փառատոնի ժամանակ կազմակերպել հրավառություն:

   Դեպքի վայր է ժամանել Հնդկաստանի վարչապետ Նառենդրա Մոդին:

 

Լրահոս

Դիտել ավելին