Կարևոր իրադարձություններ

Ավստրիան մտադիր է գնել տունը, որտեղ ծնվել է Հիտլերը

10 Ապրիլ, 2016 18:26
Ավստրիան մտադիր է գնել տունը, որտեղ ծնվել է Հիտլերը

Ավստրիայի իշխանությունները մտադիր են մասնաավոր սեփականատիրոջից գնել այն տունը, որտեղ ծնվել է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը:

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, դա արվելու է նրա համար, որպեսզի տունը նացիստական գաղափարախոսության հետևորդների համար յուրօրինակ սրբատեղի չդառնա:

Երկրի ներքին գործերի նախարարության խոսնակի փոխանցմամբ, որպեսզի կառավարությունը կարողանա գնել տունը, Ավստրիայում պետք է իրականցվեն մի շարք օրենսդրական փոփոխություններ:

Աղբյուրը մանրամասնում է, որ Բրաունաու քաղաքում գտնվող տունը ներկայում պատկանում է Գերլին Պոմպերին: Արդեն մոտ մեկ դար է, ինչ տունը պատկանում է նրա ընտանիքին:

 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին