Կարևոր իրադարձություններ

Երեք հերոսների թաղմանը՝ Գյումրու մռայլ երկնքում ճախրեց խաղաղության աղավնին (Ֆոտոշարք)

10 Ապրիլ, 2016 18:25
Երեք հերոսների թաղմանը՝ Գյումրու մռայլ երկնքում ճախրեց խաղաղության աղավնին (Ֆոտոշարք)

Այսօր Գյումրիում հողին հանձնվեցին ևս երեք հերոսներ՝ ավագ  լեյտենանտ Հրաչ Գալստյանը, շարքայիններ՝ Տիգրան Աբգարյանն ու Գևորգ  Վարդանյանը: 

       Սուրբ Նշան եկեղեցին բազմամարդ էր. իսկ բակում մարդիկ կանգնած էին գլխահակ՝ չնայած անձրևային եղանակին: Իսկ ոմանք էլ եկել էին պաստառներով, որոնց վրա գրված էր՝ «Հավերժ փառք զոհվածներին», «Վիրավոր զինվորներ և կամավորներ մենք ձեզ հետ ենք», և այլ սրտառուչ ու հուզիչ խոսքեր:

             Գյումրեցիներից մեկն էլ թաղմանը սպիտակ աղավնի էր բերել, որը ի նշան խաղաղության ճախրեց հերոսների գլխավերևում:

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին