Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանն առաջին երկիրն է, որը ձեռք է բերել նման լազերային հակատանկային հրթիռներ

10 Ապրիլ, 2016 17:48
Ադրբեջանն առաջին երկիրն է, որը ձեռք է բերել նման լազերային հակատանկային հրթիռներ

Մարտի 31-ին՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած հարձակման նախօրեին Իսրայելը Ադրբեջանին մատակարարել է լազերային հակատանկային հրթիռներ, ինչի մասին հայտնում է ռազմական փորձագետ Ալեքսանդր Մուրինսոնը:

Ինչպես նշում է Asbarez-ը, Իսրայելի Բան Իտալ համալսարանի Ռազմավարական հետազոտությունների բաժնին կից գործող Բեգին Սադատ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորաձագետի փոխանցմամբ` «Ադրբեջանն առաջին երկիրն է, որը ձեռք է բերել նման լազերային հակատանկային հրթիռներ»:

«Թեև Իսրայելը ԼՂ հակամարտության կողմը չէ ու պաշտոնապես չի աջակցում կողմերից որևիցե մեկին, այնուհանդերձ՝ ակնհայտ է, որ այն մտերիմ է Բաքվի հետ»,- ասել է Մուրինսոնը:

 

Լրահոս

Դիտել ավելին