Կարևոր իրադարձություններ

Օֆշորային սկանդալի շարունակությունը. Քեմերոնը խուսափել է 113.000 դոլար հարկի վճարումից

10 Ապրիլ, 2016 17:39
Օֆշորային սկանդալի շարունակությունը. Քեմերոնը խուսափել է 113.000 դոլար հարկի վճարումից


Օրեր առաջ պայթած օֆշորային սկանդալի պատճառով անհարմար դրության մեջ են հայտնվել բազմաթիվ երկրների նախագահներ և ղեկավարներ, որոնց թվում է նաև Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը:

Ինչպես նշում է The Telegraph-ը, օրեր առաջ Քեմերոնը ստիպված է եղել խոստովանել, որ նախքան վարչապետ դառնալն օգտվել է իր հոր՝ Պանամայում գրանցված օֆշորային հիմնադրամի ֆինանսական միջոցներից, ինչպես նաև մասնաբաժին է ունեցել այնտեղ:

Այժմ բրիտանական պարբերականը պարզել է, որ վարչապետը խախտել է Միացյալ Թագավորության օրենսդրությունն ու զարտուղի ճանապարհով խուսափել է մորից ստացած ժառանգության հարկը վճարել: Հայտնի է, որ Քեմերոնը չի վճարել 113.000 դոլար:

Աղբյուրը մանրամասնում է, որ վարչապետի մայրը որդուն որպես ժառանգություն է տվել ամուսնու օֆշորային հիմնադրամից վերցված 282.000 դոլար:

 

Լրահոս

Դիտել ավելին