Ապրիլի 10-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունի փողոցի թիվ 11 շենքի 3-րդ մուտքի վերելակում քաղաքացի է արգելափակվել (մանկահասակ երեխայի հետ), որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին:
***
Ապրիլի 10-ին, ժամը 03.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության շենքի մոտակայքում, երեխան (5տ) վազում է փողոցում և բղավում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության աշխատակիցները Հալաբյան փողոցի թիվ 41 շենքի մոտակայքում հայտնաբերել են մոտ 7 տարեկան կիսամերկ երեխա և տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին:
ՃԿԱԿ ՕԽ-ն մեկնել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ ՀԽԳ հրահանգիչը 2005 թ. ծնված Ռ. Գ.-ին (ունի մտավոր և հոգեկան խնդիրներ) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Փրկարարները երեխային և մորը (Ք. Գ.) տեղափոխել են Հալաբյան փողոցի թիվ 39 շենքի իրենց բնակարան:
***
Ապրիլի 9-ին, ժամը 20.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 13 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել (1-ին հարկում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 1995 թ. ծնված Ա. Գ.-ին (ծնված 1995թ.):
***
Ապրիլի 9-ին, ժամը 16.41-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սիլիկյան փողոցի շենքերից մեկի ձեղնահարկում բնակվող բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իջեցնելու և ձեռնահարկ բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1965 թ. ծնված Հ. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Ապրիլի 9-ին, ժամը 12.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սիլիկյան փողոցի թիվ 23/2 շենքի ձեղնահարկում բնակվող բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1965 թ. ծնված Հ. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: