Կարևոր իրադարձություններ

Սթափվե՛ք. Գլենդեյլի նախկին քաղաքապետի կոչը Հայաստանի իշխանություններին

10 Ապրիլ, 2016 14:29
Սթափվե՛ք. Գլենդեյլի նախկին քաղաքապետի կոչը Հայաստանի իշխանություններին

«Հայաստանի կառավարությանն իմ ուղերձը շատ մեղմ ձևով եմ ասելու՝ սթափվե՛ք». ՍիվիլՆեթին ասել է Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը՝ ապրիլի 9-ին Լոս Անջելեսում ցույցի ժամանակ:

«Սթափվելու ժամանակն է եկել: Խաղ ու պարի ժամանակը շուտ էր անցել: Ի՞նչ է նշանակում՝ մենք կռվում ենք 80-ական թվերի զենքերով: Ո՞նց կարող է դա ներելի լինել: Ինչո՞ւ են Երևանում պտտվում այդքան թանկարժեք մեքենաներ: Ինչո՞ւ են Երևանում այդքան մեծ պալատներ կառուցում, երբ որ երկիրը այնքան աղքատ է, այնքան չքավոր վիճակում է, ժողովուրդը հեռանում է… և մենք 80-ականների զենքով ենք կռվում:

Կամ հպարտանում ենք, որ որսորդական հրացանով իբր թե անօդաչու սարք ենք խփել: Լրջանալու ժամանակը շուտ է եկել: Այս պատերազմը և այն իրականությունը ռազմակաճակատում, որ իրենց բոլորին հայտնի է, և մեզ էլ է հայտնի, թող բոլորիս սթափեցնի և զարթուցիչի դեր խաղա»,- ասել է Սինանյանը:

Ապրիլի 9-ին Լոս Անջելեսի հայերը Ադրբեջանի հյուպատոսարանի առջև իրենց բողոքն էին արտահայտում Ադրբեջանի դեմ՝ Արցախի վրա հարձակման համար:

Տեսանյութը՝ ստորև.


 

Լրահոս

Դիտել ավելին