Կարևոր իրադարձություններ

G7-ի երկրների ԱԳ նախարարների կանայք Հիրոսիմայում այցելել են Խաղաղության զբոսայգի

10 Ապրիլ, 2016 13:54
G7-ի երկրների ԱԳ նախարարների կանայք Հիրոսիմայում այցելել են Խաղաղության զբոսայգի

G7-ի երկրների ԱԳ նախարարների կանայք Հիրոսիմայում այցելել են Խաղաղության զբոսայգի՝ հարգելու 1945թ. ատոմային ռմբակոծությունից զոհվածների հիշատակը, գրում է TASS-ը:

Աշխարհում հայտնի զբոսավայրային այդ համակարգ են այցելել Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ԱԳ նախարարների կանայք: Սպասվում է, որ իրենք՝ արտգործնախարարները, հուշահամալիր կայցելեն երկուշաբթի օրը ամբողջ կազմով: Զոհվածների հիշատակն իր այցելությամբ կպատվի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ դառնալով աշխարհում առաջին պետքարտուղարը, որ այցելել է Հիրոսիմայում Խաղաղության զբոսայգին: Քերիի՝ հուշահամալիր այցելելու պատրաստակամությունն ավելի է թեժացրել տեղական ԶԼՄ-ների ասեկոսեները այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է իր պաշտոնավարման ժամկետի վերջում այցելել Հիրոսիմա:

 

Լրահոս

Դիտել ավելին