Կարևոր իրադարձություններ

Ազատվեք կոշիկների տհաճ հոտից

10 Ապրիլ, 2016 23:55
Ազատվեք կոշիկների տհաճ հոտից

168.am-ը գրում է.

Եթե ձեզ անհանգստացնում է կոշիկների տհաճ հոտը, ապա ուշադիր հետևեք ստորև ներկայացվող խորհուրդներին՝ այդ հոտից ազատվելու համար:

Ինչպե՞ս է առաջանում տհաճ հոտը: Շատ կարևոր է պարզել, թե ինչու է կոշիկներից տհաճ հոտ գալիս:

Բակտերիաների աճ

Կոշիկներից սկսում է տհաճ հոտ գալ, երբ այն կլանում է ոտքերի արտազատած քրտինքը: Սա հրաշալի պայմաններ է ստեղծում բակտերիաների զարգացման համար: Բակտերիաները սնվում են ոտքի մեռած բջիջներով, որն էլ իր հերթին՝ տհաճ հոտ է առաջացնում:

Սխալ կոշիկներ և գուլպաներ

Ոչ բնական կաշվից պատրաստված կոշիկները տհաճ հոտի պատճառ կարող են դառնալ: Բացի այդ, մեծ ուշադրություն է պետք դարձնել նաև գուլպաների որակին:

Այլ խնդիրներ

Երբեմն կոշիկները տհաճ հոտ են ստանում ոտքերի այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են՝ եղունգների սնկային ինֆեկցիաները կամ ոտքի վնասվածքները:

Ոչ ճիշտ հիգիենան

Ոտքերի հիգիենան չպահպանելը կարող է կոշիկների տհաճ հոտի պատճառ դառնալ:

Ինչպե՞ս վերացնել կոշիկների հոտը

Սոդա

Բացի խոհանոցում օգտագործվելուց, սոդան կարող է նաև օգնել տարբեր կենցաղային խնդիրներ լուծել:

  • Մինչև կոշիկները հագնելը, կոշիկի մեջ մի փոքր սոդա լցրեք, որ այն կարողանա կլանել վատ հոտը:
  • Սոդան թող մնա կոշիկների մեջ այնքան ժամանակ, մինչև հոտն ամբողջովին վերանա:
  • Պարզապես մի փոքր լաթի կտորը թրջեք սոդայաջրի մեջ և տեղադրեք կոշիկների մեջ:

Ալկոհոլ

Ինչպես արդեն նշեցինք՝ բակտերիաները տհաճ հոտ առաջացնող հիմնական պատճառներն են, այնպես որ, այս դեպքում հրաշալի միջոց է ալկոհոլը: Այն ոչ միայն կանխարգելում է բակտերիաների աճը, այլև վերացնում է կոշիկների տհաճ հոտը:

  • Նախևառաջ՝ կոշիկները չորացրեք:
  • Ապա մի որոշ ժամանակով կոշիկներն իջեցրեք ալկոհոլի մեջ:
  • Կոշիկները հանեք և թողեք լավ չորանա:
  • Սա կազատի կոշիկները տհաճ հոտից, ինչպես նաև՝ այլևս թույլ չի տա, որ հոտը ներթափանցի կոշիկների մեջ:

Քացախ և ջուր

  • 2 բաժակ քացախին ավելացրեք 1լիտր ջուր:
  • Լավ խառնեք քացախն ու ջուրը, ապա կոշիկներն իջեցրեք ջրի մեջ:
  • Երբ կոշիկները թրջվեն, հանեք դրանք ջրից: Բակտերիաներն այլևս ոչ մի հնարավորություն չեն ունենա:

Սև թեյի փաթեթներ

  • 4 թեյի փաթեթները օգտագործելուց հետո չորացրեք, դրեք կոշիկների մեջ:

Թողեք մնա կոշիկների մեջ ամբողջ գիշեր:

 

Լրահոս

Դիտել ավելին