Կարևոր իրադարձություններ

Սննդամթերքներ, որոնք նպաստում են կատարյալ մաշկ ունենալուն

11 Ապրիլ, 2016 20:00
Սննդամթերքներ, որոնք նպաստում են կատարյալ մաշկ ունենալուն

Գեղեցկացնող տարբեր միջոցների փոխարեն, որոնք հաճախ անարդյունավետ են, փորձագետները խորհուրդ են տալիս կատարյալ մաշկ ունենալու համար օգտագործել բնական մթերքներ, որոնք մեր առօրյա սննդակարգի մի մասն են կազմում:10 մթերք, որոնք հիանալի ազդեցություն են թողնում մաշկի վրա:


1. Կարմիր պղպեղ


Կարմիր քաղցր պղպեղի մեկ հատը պարունակում է վիտամին C-ի օրվա անհրաժեշտ չափաբաժինը: Այն նաև զգալի քանակությամբ դիետիկ մանրաթել և B6 վիտամին է պարունակում: Այն հարուստ է կարոտինոիդներով, որոնք կանխում են կնճիռների առաջացումը և լավացնում արյան շրջանառությունը` երիտասարդացնելով մաշկը:

Foods to Eat Every Day for Perfect Skin


2. Մուգ շոկոլադ


Այն հարուստ է հակաօքսիդանտներով, ճարպաթթուներով և ֆլավանոլներով, որոնք նպաստում են փայլուն մաշկ ունենալուն: Հակաօքսիտանտները լավ պաշտպանիչ ուժ են արևահարվելու դեմ:

Dark chocolate

3. Սաղմոն


Սաղմոնը հիանալի մթերք է սթրեսի, հոգնածության և ընճվածության դեմ պայքարելու համար: Այն պահովում է նաև վիտամին D-ի օրական անհրաժեշտ չափաբաժինը, որը, ինչպես հայտնի է, անհրաժեշտ է ոսկորների, սրտի և ուղեղի առողջության համար:

Salmon


4. Կոկոսի յուղ


Կոկոսի յուղը ճարպերով հագեցած մթերք է` 90 տոկոս կալորիաներով: Այն պարունակում է լաուրինաթթու, որը հզոր հակաբակտերիալ և հակավիրուսային գործակալ է և պաշտպանում է վիրուսներից, վարակներից, բորբոքումից և բշտիկներից: Այն նաև հարուստ է ճարպաթթուներով և վիտամին E-ով:

Coconut oil


5. Կանաչ թեյ
Այն հակաօքսիդանտների և ամինաթթվի մեծ աղբյուր է, որն օգնում է մարմնին՝ հանգստանալ և թուլացնում է լարվածությունը:

Green tea


6. Սպանախ


Սպանախը երկաթի, վիտամին E-ի, քլորոֆիլի, վիտամին A-ի, սպիտակուցների և վիտամին C-ի հոյակապ աղբյուր է:

Spinach


7. Սերմեր


Կանեփի, արևածաղկի, դդմի և կտավատի սերմերը հիանալի ազդեցություն են ունենում մաշկի վրա: Դդմի և արևածաղկի սերմերը հարուստ են սելենով, վիտամին E-ով, սպիտակուցներով, որոնք զեծ են պահում կնճիռներից և խոնավեցնում մաշկը: Կտավատի սերմերը օմեգա 3 ճարպաթթու են պարունակում, որոնք պայքարում են կնճիռների և բշտիկների դեմ:

Seeds


8. Նեխուր


Նեխուրը հիանալի միջոց է մաշկի պահպանման համար: Այն պարունակում է վիտամին K, որը օգնում է բարելավել արյան շրջանառությունը և իջեցնում է արյան ճնշումը:

Celery

9. Պապայա


Պապայան հիանալի միրգ է, որը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Այն շատ քիչ կալորիա է պարունակում` 39 կալորիա 100 գրամում, և որևէ խոլեստերին չի պարունակում: Նիհարելու համար անհրաժեշտ է պարզապես ամեն օր պապայա ուտել:

Papaya


10. Գազար


Գազարը օգտակար է ոչ միայն աչքերի, այլև` մաշկի համար: Այն նպաստում է վերքերի արագ բուժմանը: Գազարը հարուստ է վիտամին A-ով: Այն խոչընդոտում է ավելորդ բջիջների ի հայտ գալուն և մաքրում է մաշկի մահացած բջիջները:

Carrots

 

Լրահոս

Դիտել ավելին