Կարևոր իրադարձություններ

Երևանի Մաշտոցի պողոտայում հրդեհ է բռնկվել

10 Ապրիլ, 2016 10:50
Երևանի Մաշտոցի պողոտայում հրդեհ է բռնկվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 10-ին, ժամը 04.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում՝ չորս հարկանի շինության տանիքում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի պողոտայի թիվ 11 շենքի տանիքում (1000 քմ):


Ժամը 04.50-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը: Պահանջվել է օգնություն՝ ևս մեկ մարտական հաշվարկ (ջրատար):


Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.59-ին, մարվել՝ 06.20-ին:


Մասամբ այրվել են շենքի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 350 քմ) և շինարարական աղբ:

 

Լրահոս

Դիտել ավելին