Կարևոր իրադարձություններ

Ճապոնական Հիրոսիմա քաղաքում տեղի կունենա Մեծ յոթնյակի արտգործնախարարների հանդիպումը

10 Ապրիլ, 2016 11:05
Ճապոնական Հիրոսիմա քաղաքում տեղի կունենա Մեծ յոթնյակի արտգործնախարարների հանդիպումը

Ճապոնական Հիրոսիմա քաղաքում ապրիլի 10-ին կսկսի Մեծ յոթնյակի երկրների արտաքին գործերի նախարարների երկօրյա հանդիպումը: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:

Հանդիպման գլխավոր թեման կլինի ռուս-ուկրաինական ճգնժամը և Հարավչինական ծովում տարածքային վեճերի կարգավորումը: Կքննարկվեն նաև ահաբեկչության դեմ պայքարի, փախստականների, ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումների և իհարկե տնտեսական բնույթի հարցերը:

Այս հանդիպումը կնախապատրաստի մայիսի 26-27-ը կրկին Ճապոնիայում տեղի ունենալիք Մեծ յոթնյակի գագաթաժողովը:

Այս հանդիպումը յուրահատուկ ուղերձ կլինի նաև ԱՄՆ-ի համար, քանի որ արտգործնախարարները կայցելեն «Խաղաղության պուրակ», որը նվիրված է 1945 թ-ին Հիրոսիմայում և Նագասակիում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին: Ջոն Քերրին կդառնա ԱՄՆ-ի առաջին պետքարտուղարը, ով կայցելի Հիրոսիմա այն ռմբակոծելուց հետո:

Հիշեցնենք, որ Մեծ յոթնյակի մեջ են մտնում Գերմանիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Չինաստանը:

 

Լրահոս

Դիտել ավելին