Կարևոր իրադարձություններ

Ամենաօգտակար մթերքները մարդու ուղեղի համար

10 Ապրիլ, 2016 14:54
Ամենաօգտակար մթերքները մարդու ուղեղի համար

1. Խնձոր

 

Այս մրգում պարունակվում են նյութեր, որոնք պաշտպանում են ուղեղի բջիջները քիմիկատներից, որոնք հիմա ավելացնում են գրեթե բոլոր մթերքներին: Խնձորների մեջ ֆիտոնուտրիենտի առկայությունը թույլ է տալիս նվազեցնել ուղեղի նեյրոդեգեներատիվ հիվանդությունների (Պարկինսոն, Ալցգեյմեր) առաջացման հավանականությունը:

2. Հատապտուղներ

 

Հատապտուղները ուղեղային գործընթացներն արագացնող հայտնի միջոց են: Հապալասը նվազեցնում է ծերության հետևանքով ուղեղի աշխատանքի վատթարացման հավանակությունը: Գիտնականների կարծիքով, հապալասի մեկ բաժակն ամենօրյա ճաշացանկում կօգնի բարելավել հիշողությունն արդեն իսկ մի քանի ամսից: Ֆեզիտին նյութը, որը գտնվել է հապալասի մեջ, պատասխանատու է երկարաժամկետ հիշողության համար: Լոռամիրգը (клюква ) շատ հարուստ է անտիօքսիդանտներով, որոնք հեռացնում են ինսուլտի բացասական հետևանքները: Ազնվամորին և մոշը նպաստում են ուղեղի աշխատունակությանը:

3. Ընկույզ

 

Ամենաօգտակարն ուղեղի համար համարվում են հունական ընկույզները: Նրանք դանդաղեցնում են ծերացման գործընթացները, պարունակում են օմեգա-3 թթուներ, շատ յոդ, որը բարելավում է ուղեղի աշխատանքը: Բացի այդ` ընկույզում կան անտիօքսիդանտներ, որոնք կարող են կանխարգելել ուղեղի բջիջների վնասումը: Հունական ընկույզները հայտնի են իրենց` տրամադրությունը բարձրացնող հատկությամբ: Նրանց օգտագործման դեպքում արտադրվում է սերոտոնին, որը համարվում է երջանկության հորմոն, ինչը պայքարում է դեպրեսիվ վիճակների դեմ: Որոշ ընկույզներում կա նաև շատ տիամին և մագնի, որոնք լավացնում են հիշողությունը, իմացական ֆունկցիաները և ուղեղի սնուցումը: Բացի հունական ընկույզներից օգտակար են նաև կեշյու ընկույզները և նուշը:

4. Լոբազգիներ

 

Լոբազգիները, ինչպիսիք են, օրինակ, լոբին, սիսեռը, ոսպը և սոյան, պարունակում են մեծ քանակությամբ բուսական սպիտակուց, որն անհրաժեշտ է ուղեղի բջիջների կազմավորման համար: Նրանք նաև հարուստ են երկաթով, որը մեր ուղեղի ամենակարևոր բաղադրիչն է: Անգնահատելի է կակաոն: Կակաոյի գլխավոր հարստությունը անտիօքսիդանտներն են, որոնք չեզոքացնում են ազատ ռադիլաները: Բժիշկները խորհուրդ են տալիս ծերերին խմել մեկ բաժակ կակաո ամեն օր: Այն կօգնի բարելավել ուղեղի աշխատանքը և կկանխարգելի սկլերոզի զարգացումը:

5. Դդումի սերմեր

 

Դդումի սերմերը ցինկ են պարունակում, որը լավացնում է հիշողությունը և նպաստում է ուղեղի արագ աշխատանքին: Ամեն օր կես բաժակ սերմ ուտելով դուք կլրացնեք այս միկրոէլեմենտի` ձեր օրգանիզմի անհրաժեշտ չափաբաժինը:

6. Չրեր

 

Այնպիսի չրերը, ինչպիսիք են ծիրանի չիրն ու չամիչը, հարուստ են երկաթով և վիտամին C-ով: Երկաթը նպաստում է ուղեղի ձախ կիսագնդի աշխատանքին, որը պատասխանատու է վերլուծական մտածողության համար, իսկ վիտամին C-ն օգնում է երկաթն ավելի արագ յուրացվելուն: Ուղեղի նորմալ աշխատանքի համար օրական օգտագործեք 3-4 ծիրանի չիր կամ մեկ բուռ չամիչ:

7. Ձուկ և ծովամթերք

 

Օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուները կարգավորում են խոլեստիրինի աստիճանը օրգանիզմում և բարելավում են ուղեղի արյունատար համակարգի վիճակը: Այս թթուներով ավելի հարուստ են յուղալի ձկները՝ թյուննոս, սկումբրիա, սաղմոն: Գիտնականները պնդում են, որ եթե օրական ուտեք 100 գրամ ձուկ, ապա նկատելիորեն կբարձրանա ռեակցիայի արագությունը: Իսկ եթե շաբաթը մեկ անգամ ձկնեղեն օգտագործել ճաշացանկում, ապա կարելի է նվազեցնել Ալցգեյմեր հիվանդության զարգացման հավանականությունը: Ձուկը նաև պարունակում է А, D, Е վիտամիններ, որոնք լավացնում են հիշողությունը: Ծովամթերքները իրենց հերթին համարվում են յոդի շատ հզոր աղբյուր: Այդ էլեմենտներով ամենահարուստը ծովային կաղամբն է:

8. Լոլիկներ

 

Լոլիկները պարունակում են լիկոպեն՝ անտիօքսիդանտ, որն օգնում է ազատվել ազատ ռադիկալներից, որոնք վնասում են ուղեղի բջիջները և բերում են թերհասության: Լոլիկները նաև հարուստ են մելատոնինով: Այն դանդաղեցնում է ուղեղի բջիջների ծերացումը: Իսկ ֆլավոնիդները նվազեցնում են ինֆարկտի հավանակնությունը:

9. Սուրճ և թեյ

 

Այս հայտնի խմիչքները բացի իրենց աշխուժացնող հատկությունից հանդիսանում են նաև վիտամինների, անտիօքսիդանտների, միներալների և նույնիսկ ամինաթթուների աղբյուր: Նյութերը, որոնք մտնում են սուրճի բաղադրության մեջ, կանխարգելում են ծերունական մարազմի առաջացումը և դանդաղեցնում են այդ գործընթացի զարգացումը: Վերը թվարկված մյուս մթերքների նման` սուրճն ու թեյը օգտակար են իրենց բնական վիճակով, առանց հավելումների՝ շաքարավազի և դրա փոխարինիչների:

 

10. Դառը շոկոլադ

 

Կակաոն պարունակում է մագնի- միկրոէլեմենտ, որն անհրաժեշտ է հիշողության նորմալ աշխատանքի համար: Ֆլավոնոլի միացությունը դառը շոկոլադի մեջ բարելավում է արյունատար համակարգի աշխատանքը, ինչով էլ ապահովում է ուղեղի արյան բարձրորակ սնուցումը: Գիտնականները հայտնաբերել են, որ մարդիկ, ովքեր օրական մի քիչ շոկոլադ են ուտում, ավելի արագ են անում մաթեմատիկական հաշվարկները և ավելի ուշ են հոգնում:

 

Լրահոս

Դիտել ավելին