Կարևոր իրադարձություններ

Ինչպես ճիշտ օգտագործել չորացած մասուրը

10 Ապրիլ, 2016 14:00
Ինչպես ճիշտ օգտագործել չորացած մասուրը

Մասուրի պտուղները պարունակում են 3-18% վիտամին С, վիտանիններ` Р, В1, В2, К, Е, պրովիտամին А, 24% շաքար, երկաթ, օրգանական թթուներ, մակրո-, միկրոէլեմենտներ: Սերմերում կան Е վիտամին, ճարպայուղ, օրգանական թթուներ:

Նախընտրելի է մասուրն օգտագործել հում վիճակում, քանի որ պտուղներում վիտամին C-ի մեծ պարունակությամբ, որոնք ջերմային մշակման ժամանակ ոչնչացնում է: Աշնան ամիսներին, եթե նոր հասունացող պտուղները հում վիճակում ուտելը հաճելի է, ապա ձմռանը չորացրած պտուղների օգտագործումը` առանց ջերմային մշակման, շատերին անհնարին է թվում:

Պետք է վարվել հետևյալ կերպ. վերցրեք 1-2 բուռ չորացրած մասուր, ավելացրեք 1-2 լ գոլ կամ սաոը ջուր և սենյակային ջերմաստիճանում (18-20°) պահեք 10-12 ժամ, որից հետո փափկած պտուղները ճմռեք ու պահեք ևս 2-3 ժամ, քամիչով անցկացնելուց հետո ստացված թանձր, կարմիր նյութը կամ այդ ձևով, կամ մեղր խառնելուց հետո` խմեք: Մեկ սուրճի բաժակ հյութը բավարարում է օրգանիզմի C վիտամինի 1-2 օրվա պահանջը: Քամելուց հետո մնացած կորիզների և պտուղների մասնիկների վրա նորից ջուր լցրեք` հնարավորություն տալով վիտամինների և այլ արժեքավոր միացությունների անմնացորդ ղուրս կորզմանը: Այդ գործողությունը կարելի է կրկնել 2-4 անգամ, մինչև որ քամելուց հետո մնան միայն կորիզն ու մաքուր լվացված կեղևը: Այլ եղանակով պատրաստված մասրահյութը արժեք չունի:

 

Լրահոս

Դիտել ավելին