Կարևոր իրադարձություններ

Արգենտինայի նախկին նախագահին փողերի լվացման գործով մեղադրանք է ներկայացվել

10 Ապրիլ, 2016 10:11
Արգենտինայի նախկին նախագահին փողերի լվացման գործով մեղադրանք է ներկայացվել

Արգենտինայի դաշնային դատախազ Գիլյերմո Մարիխուանը փողերի լվացման գործով  մեղադրանք է ներկայացրել երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներին:

 

Ինչպես հայտնում է РИА Новости-ն` քրգործ բացելու որոշումը կայացվել է, երբ գործով անցնող անձանցից մեկը հարցաքննության ժամանակ խոստովանական ցուցմունք է տվել` հայտարարելով նաև խարդախությանը նախկին նախագահի և նրա ամուսնու ներգրավվածության մասին:


Տվյալ գործով ցուցմունք տալու համար անցյալ երեքշաբթի ձերբակալվել էր նաև գործարար Լասարո Բաեսը, ով նույնպես սերտ կապերի մեջ է Արգենտինայի նախկին նախագահի ընտանիքի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին