Կարևոր իրադարձություններ

Արոնյանի թիմը հաղթել է շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում

25 Հոկտեմբեր, 2015 11:30
Արոնյանի թիմը հաղթել է շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվել է շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում հաղթող է դարձել «Սիբիր» թիմը, որի կազմում ելույթ է ունեցել հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:

 

Երկրորդ համարով հանդես եկող Արոնյանը 7 տուրից 5-ում խաղացել է եւ իր բոլոր պատիաներն ավարտել է ոչ-ոքի:

 

Արոնյանի թիմակիցներն են եղել Վլադիմիր Կրամնիկը(Ռուսաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Լի Չաոն (Չինաստան), Վան Յուն (Չինաստան) եւ Անտոն Կորոբովը (Ուկրաինա):

 

Զուգահեռաբար տեղի է ունեցել կանանց մրցաշարը: Հաղթող է ճանաչվել վրացական «Նոնա» թիմը, երկրորդ տեղում «Գամբիտ» թիմը, երրորդը՝ «Յուգրա» թիմը, որի կազմում երրրոդ համարով հանդես է եկել հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին