Կարևոր իրադարձություններ

Քաբուլում պայթյուն է որոտացել Քերրիի այցից հետո

10 Ապրիլ, 2016 09:37
Քաբուլում պայթյուն է որոտացել Քերրիի այցից հետո

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի` Աֆղանստան այցից հետո առնվազն 2 պայթյուն է որոտացել Քաբուլում արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման գոտում: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:

Պետքարտուղարը ժամանել է Աֆղանստանի մայրաքաղաք` Քաբուլ, պաշտոնական այցով, հանդիպել է այդ երկրի իշխանությունների, այդ թվում` նախագահ Մուհամմադ Աշրաֆ Ղանիի հետ:

Ավելի վաղ Ջոն Քերրին դիմել էր «Թալիբան» ահաբեկչական արմատական խմբավորմանը` կոչ անելով հրաժարվել բռնությունից և անցնել իշխանությունների հետ խաղաղ բանակցությունների:

 

Լրահոս

Դիտել ավելին