Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին զգոնություն ցուցաբերել Ստամբուլում և Անթալիայում

10 Ապրիլ, 2016 00:30
ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին զգոնություն ցուցաբերել Ստամբուլում և Անթալիայում

ԱՄՆ-ն  Թուրքիայում գտնվող  իր քաղաքացիներին նախազգուշացրել է «ծայրահեղ զգուշավորություն» ցուցաբերել:

 

The Guardian-ի հաղորդմամբ` ԱՄՆ դեսպանությունը տեղեկացրել է Ստամբուլում և Անթալիայում «հնարավոր սպառնալիքների» մասին: Այս հայտարարությունն արվել է Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դեմ իրագործված նոր ավիահարվածների   օրը:  Այդ նպատակով Քաթար է ուղարկվել B-52 ամերիկյան ռմբակոծիչը:



«Խնդրում ենք ցուցաբերել ծայրահեղ զգոնություն, եթե գտնվում եք այդ տարածքների հարևանությամբ», - ասվում է դեսպանության հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին