Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ անել, երբ եղունգները շուտ են կոտրվում

10 Ապրիլ, 2016 09:44
Ի՞նչ անել, երբ եղունգները շուտ են կոտրվում

Blognews.am-ը գրում է.

Հնարավոր պատճառը. հիպոտիրիոզ (վահանաձև գեղձի ֆունկցիայի վատթարացում), արյան մեջ հեմոգլոբինի մակարդակի իջեցնում:

Ի՞նչ անել. ուտել շատ հյութեղ կանաչեղեն (օրինակ սպանախ), բողկ և սպիտակ կաղամբ, օգտագործել ցորենի սածիլներ: Դիմեք էնդոկրինոլոգին, գուցե ձեզ անհրաժեշտ լինի ընդունել B խմբի վիտամիններ:

Պրոցեդուրա. փաթաթում: Ձեզ անհրաժեշտ կլինեն մետաքսյա պատրաստի կպչուն պիտակներ, որոնք վաճառվում են ցանկացած մատնահարդարման խանութում: Փայլեցրեք եղունգները, զգուշորեն հեռացրեք ավելորդ մաշկը: Թացացրեք մետաքսի կտորները վարդի ջրի մեջ և հերթով փաթաթեք եղունգները: Նման կերպով հնարավոր է ամրացնել եղունգներն ու խուսափել հետագայում ջարդվելուց:

Բաղադրատոմս. մեկ ճաշի գդալ ծովի աղին ավելացրեք մեկական կաթիլ անուշահոտ խեժ, կիտրոն և պղպեղ:Ավելացրեք շատ քիչ ջուր, որպեսզի զանգվածը թեթևակի ջրիկ լինի: Այն քսեք եղունգներին: Պրոցեդուրան կարելի է կրկնել շաբաթական 2­3 անգամ:

 

Լրահոս

Դիտել ավելին