Կարևոր իրադարձություններ

Անկարգություններ Ֆրանսիայում հակակառավարական ցույցերի ընթացքում (լուսանկարներ)

10 Ապրիլ, 2016 00:15
Անկարգություններ Ֆրանսիայում հակակառավարական ցույցերի ընթացքում (լուսանկարներ)

Տասնյակ հազարավոր մարդիկ ամբողջ Ֆրանսիայում բողոքի ցույցերի են դուրս եկել ընդդեմ կառավարության առաջարկած աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:

Փարիզում և Ռենայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ:

Ըստ կառավարության, առաջարկվող փոփոխությունները կնպաստեն գործազրկության կրճատմանը: Ըստ քննադատների, աշխատողները կզրկվեն իրենց իրավունքների մի մասից:

Օրենքի նախագիծը նախատեսում է աշխատաշուկայի ազատականացում, մասնավորապես, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից դուրս գալու ընթացակարգերի հեշտացում:

Նոր օրինագիծը հնարավորություն է տալիս գործատուներին մեծացնել աշխատաժամանակը աշխատակիցների համար:

Այժմ Ֆրանսիայում գործում է մեկ շաբաթում 35 աշխատանքային ժամի նորման: Եթե փոփոխություններն ընդունվեն, աշխատաժամանակը կարող է մեծանալ մինչև 48 ժամ մեկ շաբաթում, իսկ աշխատանքային օրը` միչև 12 ժամ: Հատուկ դեպքերում աշխատանքային շաբաթը կարող է ունենալ 60 ժամ:

 

Լրահոս

Դիտել ավելին