Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    384
    390

  • EUR

    408
    422

  • RUB

    4,6
    4,9

Կարևոր իրադարձություններ

«Գլխարկով մարդը» ես եմ՝ խոստովանել է Բրյուսելի ահաբեկչությունների կազմակերպման կասկածյալ Աբրինին

10 Ապրիլ, 2016 00:07
«Գլխարկով մարդը» ես եմ՝ խոստովանել է Բրյուսելի ահաբեկչությունների կազմակերպման կասկածյալ Աբրինին

Փարիզի և Բրյուսելի ահաբեկչությունների կազմակերպման կասկածյալ Մուհամեդ Աբրինին խոստովանել է, որ Բրյուսելի օդանավակայանում պայթյունից քիչ ժամանակ առաջ տեսախցիկների կողմից երկու մահապարտների ընկերակցությամբ ֆիքսված մարդը ինքն է: Այս մասին հայտնում է BBC-ն:

Տեսախցիկների տեսագրությունում երևում է, որ կասկածյալը բաց գույնի բաճկոնով է, բաց կապույտ վերնաշապիկով և գլխարկով: Օդանավակայանի սրահում նա անցնում է երկու մահապարտների կողքով՝ իր առջևից տանելով ծանր ուղեբեռով քարշակը:

Ուրբաթ օրը ռեյդերի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչությունների մի քանի կասկածյալների, այդ թվում նաև՝ Աբրինին:

 

Լրահոս

Դիտել ավելին