Կարևոր իրադարձություններ

Հայերը հավաքվել են Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ` պահանջելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և վերջ դնել Ադրբեջանի ագրեսիային

09 Ապրիլ, 2016 23:42
Հայերը հավաքվել են Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ` պահանջելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և վերջ դնել Ադրբեջանի ագրեսիային

Հայ համայնքի մեծ ու փոքր ներկայացուցիչները հավաքվել են ՄԱԿ-ի գրասենյակի մոտ Նյու Յորքում և շրջապատել են Ադրբեջանի հյուպատոսության անկյունը` հայտնելով իրենց բողոքը Ադրբեջանի ագրեսիայի դեմ:

 

Ինչպես հայտնում է The Armenian Weekly-ի ֆեյսբուքյան էջը` ցույցը մեկնարկել է 1 ժամ առաջ: Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում են վերջ դնել ադրբեջանական ագրեսիային և ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:


Պարբերաբար հնչում են «Մարտակերտը հայկական է», «Թալիշը հայկական է», «Հադրութը հայկական է», «Ճանաչեք Ղարաբաղը, ճանաչեք հիմա» վանկարկումները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին