Կարևոր իրադարձություններ

Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ է երկարաձգել հրադադարը. ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ

09 Ապրիլ, 2016 23:16
Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ է երկարաձգել հրադադարը. ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ

Ղարաբաղյան կարգավորման միջնորդների նպատակն է առավելագույնս երկարաձգել հրադադարը հակամարտ կողմերի շփման գծում: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեն՝ հայտնում է TASS-ը:

Մյուս միջնորդների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան) և Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) հետ նա կայցելի հակամարտության տարածաշրջան: «Մեզ համար ամենակարևորն է այնպես անել, որ հրադադարը, որի համաձայնությանը հասել են Մոսկվայում, շարունակվի որքան հնարավոր է՝ երկար, և որ վերջիվերջո սկսվեն քաղաքական բանակցությունները»,- ընդգծել է դիվանագետը:

Ինչ վերաբերում է շփման գծում բախումների սկսման պատճառներին, Անդրիեն նշել է, որ այդ հարցը չի մտնում համանախագահների մանդատի մեջ: «Դա չի մտնում մեր մանդատի մեջ՝ ով է սկսել, ով չի սկսել, մենք դրանով չենք զբաղվում»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին