Կարևոր իրադարձություններ

Լավագույն տղերքը հեռանում են. Գյումրիում տեղի ունեցավ ազերի ճիվաղների կողմից զոհված 3 առյուծ տղաների հոգեհանգիստը

09 Ապրիլ, 2016 20:54
Լավագույն տղերքը հեռանում են. Գյումրիում տեղի ունեցավ ազերի ճիվաղների կողմից զոհված 3 առյուծ տղաների հոգեհանգիստը

Այսօր` ապրիլի 9-ին, Գյումրի քաղաքի Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցավ ազերի ճիվաղների կողմից զոհված գյումրեցիներ` 20-ամյա Տիգրան Աբգարյանի, 25-ամյա Հրաչ Գալստյանի և 20-ամյա Գևորգ Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եկեղեցու ներսում և նրա մերձակա տարածքները լեփ լեցուն էին քաղաքացիներով: Հայաստանի գրեթե բոլոր մարզերից ներկա էին բազմաթիվ զինվորականներ, հերոսաբար զոհվածների ընկերները, բարեկամները: Հոգեհանգստին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Լուսանկարը` Խաչիկ Գևորգյանի 

Աղբյուր` http://shamshyan.com/hy/article/2016/04/09/81979/

 

Լրահոս

Դիտել ավելին