Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով ավտովթար Երևան-Դիլիջան ավտոճանապարհին

09 Ապրիլ, 2016 21:06
Մահվան ելքով ավտովթար Երևան-Դիլիջան ավտոճանապարհին

Ապրիլի 9-ին, ժամը 16.28-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 54-րդ կմ-ում բախվել են «ЗИЛ» մակնիշի (վարորդ՝ 1995 թ. ծնված Վ. Ղ.) 35 ԼԼ 325 և «Mazda MPV» մակնիշի (վարորդ՝ Տ. Թ.) 85 PQ 005 պետհամարանիշներով ավտոմեքենաները, վերջինիս ուղևորներ՝ 1988 թ. ծնված Ա. Ս.-ը, 2012 թ. ծնված Ա. Թ.-ը և «ЗИЛ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ա.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, մյուսներինը՝ բավարար:

Հրշեջ-փրկարարները «Mazda MPV» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդ Տ.Թ.-ին և ուղևոր Ա. Պ.-ին, վերջինս «Էրեբունի» ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները:

 

Լրահոս

Դիտել ավելին