Կարևոր իրադարձություններ

Մենք պատրաստակամ ենք աշխատել Մինսկի խմբի անդամ բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ

09 Ապրիլ, 2016 18:23
Մենք  պատրաստակամ ենք աշխատել Մինսկի խմբի անդամ բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ

 

«Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ որոշակի փուլում»,- այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Պոպովը: Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղության համաձայնագրի պատրաստմանը նախորդող շրջանակային պայմանավորվածությունների եզրափակման փուլը կարող է լինել հիմնակետը»,- ասաց Պոպովը:

Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հրադադարի պահպանման կոչերին իր աջակցությունն է հայտնել: «Եթե հիշում եք, մի քանի օր առաջ, երբ մենք Վիեննայում էինք, առաջին անգամ ընդունվեց շատ խիստ հայտարարություն՝ կոչ անելով կողմերին զսպվածության՝ հրադադարի պահպանման, բանակցային գործընթացի ձեռնարկման, համակողմանի կարգավորման և Թուրքիան իր աջակցությունը հայտնեց համանախագահներին: Եկեք հստակ լինենք: Թուրքիան միացավ այս հայտարարությանը, իր ստորագրությունը դրեց հայտարարության տակ: Մենք պատրաստ ենք աշխատել Մինսկի խմբի բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ»: 

Անդրադառնալով Թալիշում տեղի ունեցող վայրագրություններին՝ խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառված ոտնձգություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներն ասացին, որ իրենք հանդիպել են Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ. «Մենք տեսել ենք այդ լուսանկարներն  ու այդ հարցով դիմել ենք Կարմիր Խաչի ներկայացուցիներին, նրանց նկատմամբ կատարվածը մեր ուշադրության կենտրոնում է» :

Համանախագահներն առաջնահերթ և կարևոր համարեցին գերիների վերադարձման հարցը, նրանց խոսքով այդ գործընթացը դեռ շարունակվում է:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին