Կարևոր իրադարձություններ

Ղարաբաղում զորքերի տեղաշարժմանը Ռուսաստանը հետևում է արբանյակներից

09 Ապրիլ, 2016 17:44
 Ղարաբաղում զորքերի տեղաշարժմանը Ռուսաստանը հետևում է արբանյակներից

RIA Novosti-ն տեղեկացնում է, որ ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքով հեռարձակվող Вести в субботу ծրագրին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում արբանյակների և վերահսկողություն իրականացնող այլ սարքերի միջոցով հետևում են զորքերի տեղաշարժին: Այդ պատճառով էլ ոչինչ հնարավոր չէ թաքցնել:

«Հիմա անհնար է որևէ բան թաքցնել: Ու, վաղ թե ուշ, ինչպես ասում են, այս կամ այն իրադարձությունների մասին տեղեկությունը ջրի երես դուրս կգա: Իսկ հիմա այդ ամենին ուշադիր հետևում են նաև արբանյակային հսկման և վերահսկողություն իրականացնող այլ միջոցների օգնությամբ»,- ասել է Մեդվեդևը՝ բացատրելով, թե արդյոք ռուսական արբանյակներն արձանագրել են զորքերի տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

Դ.Մեդվեդևը, խոսելով Երևան և Բաքու կատարած այցերի մասին, ասել է, որ գլխավորը եղել է ցույց տալ անհրաժեշտությունը, այն է՝ «հանգստանալ, կրակը դադարեցնել»:

«Գլխավորը հանգստություն ցուցաբերելու անհրաժեշտությունն է, կրակը դադարեցնելը: Հենց դրանով էլ զբաղվում են ռուս ներկայացուցիչները, ու ես ուրախ եմ, որ դա հաջողվել է անել»,- հավելել է Մեդվեդևը:

 

Լրահոս

Դիտել ավելին