Կարևոր իրադարձություններ

Մեր փոխարեն զենք կվաճառեն ուրիշները.Դ.Մեդվեդև

09 Ապրիլ, 2016 16:53
Մեր փոխարեն զենք կվաճառեն ուրիշները.Դ.Մեդվեդև

 «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն է  անդրադարձել

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

 

Վերջինս անդրադարձել է այդ հարցում Թուրքիայի դիրքորոշմանն ու մեղադրել Էրդողանին կրակի վրա յուղ լցնելու համար։

 

Անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն  հայտարարությանը, թե Ռուսաստանը հակամարտության կողմ է՝ ՌԴ վարչապետն  ասել է. «Փոխանակ հանդարտվելու կոչ անեն, գնահատականներ են տալիս։ Ինչի՞ համար։ Կրակի վրա յուղ լցնելո՞ւ։ Դա չի կարող չմտահոգել»։

 

Մեդվեդևը ևս մեկ անգամ հայտարարել է, որ իրենց «դարավոր հարաբերություններն են կապում» Հայաստանի ու Ադրբեջանի հետ:

«Մենք պատմական կապերով ենք կապված, ունենք որոշակի շրջանում ընդհանուր պետական պատմություն։ Մենք գործընկերային հարաբերություններ ունենք, կողք կողքի ենք ապրում։ Հայաստանից ու Ադրբեջանից մեծ թվով մարդիկ են աշխատում Ռուսաստանում»,-ասել է նա՝ մեկնաբանելով հարցը, թե ինչու են Ադրբեջանն ու Հայաստանը հենց Ռուսաստանին դիմել հակամարտության սրման հարցով։

 

Պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանը շարունակելո՞ւ է զենք տրամադրել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, Մեդվեդևը պատասխանել է. «Ռուսաստանը գործընկեր երկիր է այդ երկու պետությունների համար»։

 

Դիտարկմանը, թե Հայաստանի հետ նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում դաշնակից է, Մեդվեդևը պատասխանել է. «Հայաստանի հետ մենք նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում դաշնակիցներ ենք։ Սակայն մեզ մոտ ամեն դեպքում հարաբերությունները միջպետական են։ Դրանք հիմնված են համաձայնագրերի, ինչպես նաև՝ ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցության համաձայնագրերի վրա։ Մի պահ եկեք պատկերացնենք, որ Ռուսաստանը հրաժարվի այդ դերակատարությունից։  Մենք լավ հասկանում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա։ Զենք կգնեն այլ երկրներից։ Դրանից մահացությունների թիվը չի կրճատվի, սակայն դա կարող է խախտել հավասարակշռությունը, որն այժմ կա։ Մենք հասկանում ենք, թե ինչպիսին են մեր գործընկերների պահանջները։ Այդ պատճառով ես վստահ չեմ, որ երբ այդ շուկա գան այլ երկրների ներկայացուցիչներ, ապա իրավիճակը կմեղմանա։ Ընդհակառակը,  կարծում եմ, որ իրավիճակն էլ ավելի ծանր կդառնա»։

 

ՌԴ վարչապետի խոսքով՝ զենքը ձեռք է բերվում ոչ միայն երբևէ օգտագործվելու, այլ նաև զսպիչ գործոն դառնալու համար։ «Այդ պահը պետք է գնահատեն հակամարտության բոլոր կողմերը»,-ասել է նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին