Կարևոր իրադարձություններ

Համաքաղաքային ծառատունկերի շնորհիվ աստիճանաբար վերականգնվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառային գոտին

09 Ապրիլ, 2016 16:36
Համաքաղաքային ծառատունկերի շնորհիվ աստիճանաբար վերականգնվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառային գոտին

Համաքաղաքային ծառատունկի ընթացքում նոր ծառերով է համալրվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառային գոտին: Տարիների ընթացքում ամառային հրդեհների հետևանքով այրված, այժմ խոտածածկ տարածքներն աստիճանաբար լրացվում են նոր ծառերով: 

 Հուշահամալիրի տարածքում որդիների հետ ծառեր է տնկել նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ծառատունկին մասնակցել են նաև քաղաքապետի տեղակալները, աշխատակազմի քարտուղարն ու Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամները:
 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, շնորհակալություն հայտնելով տարածքի նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության, բարեկարգման և կանաչապատման աշխատանքների աջակցման համար, ընդգծել է, որ անտառային գոտու վերականգնումն իր կարևոր նշանակությունն ունի ինչպես տարածքի, այնպես էլ մայրաքաղաքի համար: 
 Ընդհանուր առմամբ ապրիլի 9-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկի ժամանակ մայրաքաղաքում տնկվել է շուրջ 15 հազար ծառ և ավելի քան 22 հազար թուփ: Հարկ է նշել, որ ծառատունկն այս անգամ էլ, ինչպես և վերջին մի քանի տարիներին, իրականացվել է բացառապես ոռոգման համակարգով ապահովված տարածքներում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին