Կարևոր իրադարձություններ

Զոհված զինծառայող Հրաչյա Մուրադյանը երեք երեխաների հայր էր (լուսանկարներ)

09 Ապրիլ, 2016 16:11
Զոհված զինծառայող Հրաչյա Մուրադյանը երեք երեխաների հայր էր (լուսանկարներ)

Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած հակառակորդի կրակոցներից զոհված պայմանագրային զինծառայող 1983թ. ծնված Հրաչյա Մուրադյանը 3 երեխաների հայր էր: «Հավատս չի գալիս, կամ երևի չեմ ցանկանում հավատալ: Բոլորիս համար դու հերոս ես, ով իր կյանքը տվեց հանուն մեր խաղաղության: Խոնարհվում եմ քո և բոլոր զինվորների առջև, ովքեր իրենց ընտանիքներին, մայրերին, սիրելի կանանց թողել և սահմանն են պաշտպանում»,- ասում է Հրաչյայի կնոջ քույրը:

Նրա խոսքով՝ Հրաչյան մեկ տարի առաջ էր մեկնել ծառայության, ապրիլի 1-ին պետք է գար Երևան՝ ընտանիքին տեսակցելու, սակայն սահմանին տիրող լարվածության պատճառով չի կարողացել գալ: Վերջին անգամ Հրաչյան զանգահարել է մայրիկին՝ ապրիլի 7-ին, շնորհավորել է Մայրության տոնը՝ ասելով, որ չի կարող երկար խոսել:

Հրաչյայի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր, ժամը 18:00-ին, հուղարկավորությունը`վաղը՝ ժամը 13:00-ին, Երևանի Շերամի 55/45 հասցեից:

Hrachya Muradyan (1) Hrachya Muradyan (4) Hrachya Muradyan (5) Hrachya Muradyan (6) Hrachya Muradyan

 

 

Լրահոս

Դիտել ավելին