Կարևոր իրադարձություններ

20-ամյա գյումրեցի  տանկիստը միայնակ կռիվ է մղել թշնամու 8 տանկերի դեմ, 3-ը ոչնչացրել ու նահատակվել է

09 Ապրիլ, 2016 15:34
20-ամյա գյումրեցի  տանկիստը միայնակ կռիվ է մղել թշնամու 8 տանկերի դեմ, 3-ը ոչնչացրել ու նահատակվել է

Ջեբրայիլի հատվածում նահատակված 20-ամյա Տիգրան Աբգարյանը, որի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր երեկոյան Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում,  տանկիստ էր: Նրանց հարեւանը՝ Սամվելը, մեզ  պատմեց, որ անակնկալի գալով թշնամու հարձակումից՝ Տիգրան մղվել է առաջնագիծ, մտել թշնամու 8 տանկերի մեջ, անողոք, անզիջում կռիվ է մղել, իր մի տանկով կարողացել է ոչնչացնել թշնամու 3 տանկ ու նահատակվել է: Հարեւանը չէր կարողանում զսպել հուզմունքը՝  ե՛ւ  արտասվում էր, ե՛ւ շատ հպարտ էր, ասում է՝ երանի բոլոր հայորդիները Տիգրան լինեն: «Չեք պատկերացնի ինչքան հավեսով տղա է, չեմ ուզում նրա մասին անցյալ ժամանակով խոսել, չեմ հավատում, որ նա չկա, նա աչքիս առաջ մեծացած երեխա է: Նա Ղարաբաղում տանկային բիաթլոնի մրցումներում երկրորդ տեղն էր ընկել, շատ ուժեղ տանկիստ է, ֆիզիկապես շատ ուժեղ: Նրա համար ծառայելը հաճույք էր, մի քանի օրով արձակուրդ եկավ, էնքան գոհ էր, շատ լավ էր զգում իրեն, էնպես հրճվանքով էր պատմում իր ծառայության մասին, որ քիչ մնար մարդ իր տարիքը հաշվի չառներ, ելներ, նորից գնար ծառայության: Շատ ժիր էր, ժպիտը դեմքին, հայրը գնում էր Լենինգրադ արտագնա աշխատանքի, մի կերպ յոլա էին գնում, իրենից մեծ եղբայր ունի, հայրն ու եղբայրն են աշխատում տանը, մի կերպ յոլա են գնում, մայրը չի աշխատում»:  Հայրը ՌԴ-ում է լսել որդու մահվան գույժը ու վերադարձել: Հիշեցնենք, որ այսօր Սուրբ Նշան եկեղեցում տեղի կունենա գյումրեցի երեք նահատակների՝ 20-ամյա Գևորգ Վարդանյանի, Տիգրան Աբգարյանի ու ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի հոգեհանգիստը: Հրաչ Գալստյանը սպասում էր իր առաջնեկին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

 

Լրահոս

Դիտել ավելին