Կարևոր իրադարձություններ

Սահմանի այս հատվածում որոնումները արդյունք չեն տվել (Տեսանյութ)

09 Ապրիլ, 2016 15:05
Սահմանի այս հատվածում որոնումները արդյունք չեն տվել (Տեսանյութ)

Դեռ օրեր առաջ էր Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը հակամարտող կողմերին իր միջնորդությունն առաջարկել բախումների ընթացքում զոհվածների մարմինները կամ գերված անձանց վերադարձը կազմակերպելու հարցում: Առաջնագծում հաստատված հարաբերական հանդարտությունը թույլ տվեց կյանքի կոչել առաջարկը: Խոսքը այս փուլում դեռ զոհվածների մարմինների որոնման մասին է: Գործընթացը համակարգող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներն այդ նպատակով են առաջնագիծ հասել: Նույնպիսի մի կազմ էլ սահմանի մյուս կողմում է աշխատում: Անվտանգության երաշխիքների կրկնակի հաստատումից հետո` շարասյունը առաջնագիծ է մտնում: Արցախի հարավային սահմանում հարաբերական հանդարտությունը պահպանվել է օրվա ողջ ընթացքում: Սահմանի մյուս կողմից հատուկենտ կրակոցներ լսվել են, մանրամասնում են դիրքապահները: Վտանգավոր չեն եղել, չեն պատասխանել: Ժամը 15-ից` կրակոցներ ամբողջությամբ դադարել են: Ականազերծման աշխատանքներից հետո` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ ներկայացուցիչները չեզոք գոտուն են մոտեցել: Հսկել իրականացվող որոնողական աշխատանքների ողջ ընթացքը: Որոնողական աշխատանքները ավարտվեցին ըստ պայմանավորվածության, ժամը 20-ին: Միջադեպեր չեն եղել: Սակայն, նաեւ սահմանի այս հատվածում որոնումները արդյունք չեն տվել, չեզոք գոտում մարմիններ չեն գտնվել: Որոնողական աշխատանքները շարունակվելու են:

 

Լրահոս

Դիտել ավելին