Կարևոր իրադարձություններ

Թոնի Բլեյերը խոստովանել է, որ Իրաք ներխուժումը դարձել է ԴԱԻՇ-ի ի հայտ գալու պատճառ

25 Հոկտեմբեր, 2015 10:50
Թոնի Բլեյերը խոստովանել է, որ Իրաք ներխուժումը դարձել է ԴԱԻՇ-ի ի հայտ գալու պատճառ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյերը խոստովանել է, որ 2003-ին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների Իրաք ներխուժումը դարձավ ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման հայտնվելու պատճառներից մեկը: Այս մասին նա հայտարարել է CNN հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

«Ես կարծում եմ, որ դրանում ճշտի մասնիկ կա: Իհարկե, դուք չեք կարող ասել, որ նրանք, ովքեր տապալել են 2003-ին Հուսեյնին, պատասխանատվություն չեն կրում 2015-ի դրության համար»,- ասել է Բլեյերը:

Բլեյերը նաև ներողություն է խնդրել այդ պատերազմում թույլ տված սխալների համար:

«Ես ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ հետախուզական տվյալները ճիշտ չէին: Ես նաև ներողություն եմ խնդրում, ի դեպ, ծրագրման ժամանակ որոշ սխալների համար, և իհարկե մեր սխալների համար այն ըմբռնումների հետ կապված, թե ինչ տեղի կունենա, երբ մենք տապալենք ռեժիմը»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին